Կոբախիձե. ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը
Աշխարհ
ԵԱՀԿ-ն կորցնում է հեղինակությունը վրացական հասարակության աչքում՝ իր կողմից ընդունված հռչակագրի պատճառով, որը քննադատում է Վրաստանը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Իհարկե, նման փաստաթղթերի պատճառով, ցավոք, վրացական հասարակության վստահությունը ոչ միայն ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, այլև ամբողջ ԵԱՀԿ-ի նկատմամբ թուլանում է, ինչը մեծ ցավ է։ Մենք տեսնում ենք, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը իջել է ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնի մակարդակին։ Սա շատ ողբերգական երևույթ է։ Իհարկե, մենք համապատասխան եզրակացություններ կանենք դրանից», - ասել է Կոբախիձեն։
ԵԱՀԿ ԽՎ-ն ընդունել է Վրաստանի վերաբերյալ հռչակագիր։ Փաստաթղթում ներառված էր ԱՄՆ կոնգրեսական Ջո Ուիլսոնի կողմից պատրաստված բանաձև, որտեղ, ի թիվս այլ բաների, նշվում է, որ Վրաստանում 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները և 2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, իբր, խնդրահարույց էին և չէին արտացոլում ժողովրդի կամքը։
Ավելին, փաստաթուղթը կրկին քննադատում է Վրաստանը՝ ենթադրյալ ժողովրդավարական խնդիրների և հավաքների ազատության սահմանափակումների համար։ Վրացական պատվիրակությունը քվեարկությունից առաջ բողոքի նշանով դուրս է եկել նիստերի դահլիճից։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ