Միջնորդները փորձում են կանխել ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրումը
Աշխարհ
ԱՄՆ-Իրան բանակցությունների միջնորդները մի շարք հեռախոսազրույցներ են ունեցել երկու կողմերի հետ՝ կանխելու հակամարտության վերսկսումը, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով միջնորդ երկրների աղբյուրներին։
«Չորեքշաբթի օրը Կատարի, Պակիստանի, Թուրքիայի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները բազմաթիվ հեռախոսազրույցներ են ունեցել ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների հետ՝ փորձելով հանդարտեցնել իրավիճակը», - հաղորդում է պորտալը։
Նշվում է, որ վերջին հարվածների փոխանակումից հետո միջնորդները շարունակում են հավատալ, որ նախորդ բանակցությունների ընթացքում միջուկային հարցի քննարկման գործում առաջընթաց է գրանցվել։
Ավելին, աղբյուրներից մեկը պորտալին հայտնել է, որ Հորմուզի նեղուցում գտնվող թիրախների վրա Իրանի հարվածները հրահրվել են երկրի ներսում գտնվող ուժերի կողմից, որոնք դեմ են Միացյալ Նահանգների հետ փոխըմբռնման հուշագրին։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)