NASA-ն հայտնել է Roman տիեզերական աստղադիտարանի մեկնարկի ժամկետը
Աշխարհ
ԱՄՆ-ի NASA-ն հայտարարել է, որ Nancy Grace Roman Space Telescope (Roman) տիեզերական աստղադիտարանի արձակումը նախատեսվում է ոչ շուտ, քան օգոստոսի 30-ին։
Լայնադաշտ ինֆրակարմիր աստղադիտարանը տիեզերք կարձակվի SpaceX Falcon Heavy գերծանր հրթիռով՝ Ֆլորիդայի Ջոն Քենեդու անվան տիեզերական կենտրոնի 39A մեկնարկային հարթակից։
Ավելի վաղ՝ հունիսին, NASA-ն հայտնել էր, որ Roman աստղադիտարանն արդեն տեղափոխվել է Քենեդու տիեզերական կենտրոն՝ մեկնարկին նախապատրաստվելու համար։ Իսկ անցյալ տարվա դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Ռոբերտ Գոդարդի անվան տիեզերական թռիչքների կենտրոնը ավարտել է սարքի կառուցումը։
Արձակումից հետո Roman աստղադիտարանը կտեղակայվի Արև–Երկիր համակարգի L2 Լագրանժի կետում։ Նրա հիմնական առաքելությունն է էկզոմոլորակների որոնումն ու ուսումնասիրությունը, ինչպես նաև մութ նյութի և մութ էներգիայի հետազոտությունը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ