Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը․ ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն
Տնտեսություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանն այցելել է «Արարատի ցեմենտ» գործարան՝ տեղում ծանոթանալու արտադրական գործընթացի կազմակերպմանը, հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Շրջայցի ընթացքում նախարարի տեղակալին ուղեկցել է գործարանի գլխավոր տնօրենը։
Ըստ նախարարության՝ Էդգար Զաքարյանը հայտնել է նախարարության պատրաստակամությունը աջակցելու գործարանի արտադրական գործունեության ընթացքում առաջացող հնարավոր խոչընդոտների հաղթահարմանը։
Անդրադառնալով գործարանի աշխատանքի վերականգնման ընթացքին՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ արտադրական գործընթացի անխափան և շարունակական իրականացումը կարևոր նշանակություն ունի ինչպես արդյունաբերական ներուժի պահպանման, այնպես էլ տնտեսական ակտիվության խթանման համար։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ