Վանդալիզմ Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածքում
Գիտություն և Մշակույթ
Թուրքիայի իրավապահ մարմինները հայտնաբերել և ձերբակալել են այն անձին, որը կասկածվում է Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանը կատարված վանդալիզմի մեջ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը՝ հղում անելով Պոլսո Հայոց պատրիարքարանի տարածած տեղեկությանը։
Ըստ աղբյուրի՝ հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը կասկածյալը ներխուժել էր գերեզմանատան տարածք և վնասել վեց դամբարան, ինչպես նաև այնտեղ գտնվող աղբյուրը։
Դեպքից անմիջապես հետո Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ վանդալիզմի փաստով քրեական հետաքննություն է սկսվել։ Հուլիսի 10-ին կասկածյալը բերման է ենթարկվել դատախազություն, ապա դատարան է ներկայացվել՝ նրա նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությամբ։
Ներկայումս իրավապահ մարմինները շարունակում են քննչական գործողությունները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ