Կինը մղձավանջային երազից հետո ստուգվել է և իմացել, որ քաղցկեղ ունի
Հասարակություն
Մեծ Բրիտանիայի բնակչուհի Չելսի Ռիսի մոտ մաշկի քաղցկեղ է ախտորոշվել այն բանից հետո, երբ նա բժշկի էր դիմել իր տեսած անսովոր երազի պատճառով։ Այդ մասին գրում է Terra-ն։
Ռիսի խոսքով՝ մի գիշեր նա երազում տեսել է, որ կրծքի վրա գտնվող խալը մեծացել է և դարձել չարորակ։ Երազն այնքան իրական է թվացել, որ, չնայած որևէ ախտանիշ չունենալուն, նա որոշել է հետազոտվել։
Բժիշկները ուշադրություն են դարձրել խալին և որոշել հեռացնել այն։ Հյուսվածաբանական հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ կնոջ մոտ զարգացել էր մաշկի քաղցկեղ։
Հիվանդության տարածումը կանխելու նպատակով բժիշկները հեռացրել են նաև մաշկի հարակից հատվածը։ Այժմ Չելսի Ռիսը պարբերաբար անցնում է մաշկի և ավշային հանգույցների հետազոտություններ՝ հիվանդության հնարավոր կրկնությունը բացառելու համար։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ