Գրոսսին ատոմակայանների վրա հարձակումները անվանել է բացարձակապես անընդունելի
Աշխարհ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ ցանկացած ատոմակայանի վրա հարձակումները, անկախ գտնվելու վայրից, անընդունելի են։
«Ես ուզում եմ հղել շատ հստակ և շատ կարևոր ուղերձ, որը քննարկվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդում. ցանկացած ատոմակայանի վրա ցանկացած հարձակում անհնար է և անընդունելի», - ասել է նա լրագրողների հետ զրույցում՝ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ բանակցություններից հետո։
«Անկախ նրանից, թե դա Զապորոժյեի ԱԷԿ-ն է, Բուշեհրը, Բարաքահը, թե Կուրսկը։ Ես որևէ տարբերակում չեմ տեսնում միջուկային օբյեկտների անվանումներում», - ընդգծել է Գրոսսին։
ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենը նշել է, որ գործակալությունը ներկայումս չի դիտարկում կամ հաստատում Իրանի Բուշեհր քաղաքում գտնվող ատոմակայանի վրա որևէ ուղղակի հարձակում։
«Մենք, ինչպես «Ռոսատոմը», հետևում ենք Բուշեհրում տիրող իրավիճակին և կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, քանի որ ցանկացած միջուկային օբյեկտի ֆիզիկական ամբողջականությունը բացարձակ առաջնահերթություն է միջուկային օբյեկտների անվտանգության համար», - նշել է Գրոսսին։
«Միջուկային օբյեկտների ֆիզիկական ամբողջականության վրա ցանկացած ազդեցություն բացարձակապես անընդունելի է», - կրկնել է նա։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ