«Татнефть»-ը մեկնաբանել է բենզալցակայաններում գների բարձրացման մասին տեղեկությունները
Տնտեսություն
Ռուսական «Татнефть» նավթային ընկերությունը հայտարարել է, որ իր սեփական բենզալցակայաններում վառելիքի գները պահպանում է կայուն, իսկ ընկերության ապրանքանիշով գործող ֆրանչայզինգային ԱԶՍ-ները գները սահմանում են ինքնուրույն՝ ելնելով շուկայական իրավիճակից և լոգիստիկ ծախսերից։
Ընկերության պարզաբանմամբ՝ «Татнефть» ապրանքանիշով գործող բենզալցակայանների մի մասը պատկանում է անկախ տնտեսվարողներին, ուստի ընկերությունը չի որոշում դրանց գնային քաղաքականությունը։ Միևնույն ժամանակ նշվում է, որ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների ֆոնին ընկերությունը ֆրանչայզիների հետ կքննարկի «սոցիալապես պատասխանատու գնագոյացման» հարցերը։
Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել էր, որ երկրի վառելիքի շուկայում առկա խնդիրները պայմանավորված են նավթավերամշակման գործարանների աշխատանքների խափանումներով, որոնք, ըստ նրա, կապված են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով իրականացվող վերանորոգման աշխատանքների հետ։
Նովակը նաև կոչ էր արել Դաշնային հակամենաշնորհային ծառայությանը վերահսկել վառելիքի գները և բացահայտել այն վերավաճառողներին, որոնք, ըստ նրա, փորձում են ստեղծված իրավիճակից հավելյալ շահույթ ստանալ։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ