Փարիզում քննարկվել է Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության ընդլայնումը
Հայաստան
Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Նայեֆ Հ. Ալ-Ֆայեզի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը։
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Նայեֆ Ալ-Ֆայեզին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք և վստահություն հայտնելով, որ նրա ղեկավարությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային օրակարգը կհարստանա նոր նախաձեռնություններով, իսկ միջազգային համագործակցությունը կընդլայնվի։
Իր հերթին Նայեֆ Ալ-Ֆայեզը շնորհավորել է Հայաստանին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ ընտրվելու կապակցությամբ՝ այն գնահատելով որպես կարևոր ձեռքբերում և Հայաստանի մշակութային հեղինակության միջազգային ճանաչման վկայություն։
Կողմերը նաև անդրադարձել են Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կառավարման և մասնագիտական մարմինների աշխատանքներին, ինչպես նաև համագործակցության հետագա զարգացման հնարավորություններին։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ