Օրինականության և կարգապահության ամրապնդում․ ՊՆ ռազմական ոստիկանությունում ամփոփվել են արդյունքները
Այլ
Հուլիսի 10-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության ամփոփման նպատակով։
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ստորաբաժանումների կատարած աշխատանքների արդյունքները, մասնավորապես՝ զինված ուժերում օրինականության պահպանման, իրավակարգի ամրապնդման, օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների իրականացման և ծառայողական խնդիրների կատարման ուղղությամբ իրականացված միջոցառումները։
Խորհրդակցության ավարտին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը համապատասխան հանձնարարականներ է տվել՝ հետագա աշխատանքների կազմակերպման, իրավախախտումների կանխարգելման ու բացահայտման միջոցառումների արդյունավետության շարունակական բարձրացման, ինչպես նաև զինված ուժերում օրինականության և կարգապահության ամրապնդման վերաբերյալ։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ