Reuters. ԱՄՆ-ն բացառում է Իրանի հետ գործարքը՝ առանց հարստացված ուրանի արտահանման
Աշխարհ
Վաշինգտոնի վարչակազմը բացառել է Իրանի հետ վերջնական համաձայնության գալը, եթե Թեհրանը չհամաձայնի իր հարստացված ուրանի պաշարները հանձնել Միացյալ Նահանգներին։
«Ես ուղղակի ուզում եմ հստակեցնել, որ եթե մենք չստանանք փոշին (ԱՄՆ վարչակազմը հարստացված ուրանը անվանում է «միջուկային փոշի»), մենք գործարք չենք կնքի Իրանի հետ», - լրագրողների խմբին ասել է ամերիկացի պաշտոնյան ճեպազրույցի ժամանակ։
«Մենք ունենք բազմաթիվ տարբերակներ», - ըստ Reuters-ի՝ հավելել է ամերիկացի պաշտոնյան՝ անդրադառնալով ԱՄՆ-ի գործողություններին, եթե Թեհրանը հրաժարվի կատարել պարտավորությունները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ Իրանի հետ հրադադարը այլևս ուժի մեջ չէ, բայց բանակցությունները շարունակվում են։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել