Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի վերջին հարվածների հետևանքով զոհվել է 17 մարդ
Աշխարհ
Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Հոսեյն Քերմանպուրի խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա վերջին հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի, վիրավորների թիվը՝ ավելի քան 100-ի։
Նա նախկինում հայտնել էր 14 զոհի և 78 վիրավորի մասին։
«Հուլիսի 8-9-ը երկրի վեց քաղաքների վրա ավիահարվածների ժամանակ վիրավորվել է 115 մարդ, այդ թվում՝ երկու կին։ Կատարվել է տասնչորս վիրահատություն, 102 մարդ ստացել է բժշկական օգնություն և դուրս է գրվել։ Ցավոք, մահացել է 17 հայրենակից, այդ թվում՝ մեկ կին», - գրել է նա X սոցիալական ցանցում։
ԱՄՆ զինված ուժերը հուլիսի 8-9-ը մի շարք հզոր հարվածներ են հասցրել Իրանին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ դա Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների պատասխանն էր։ Իրանի զինված ուժերը հակադարձել են Քուվեյթում, Բահրեյնում և Հորդանանում գտնվող ամերիկյան բազաների վրա հարվածներով։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ