Բեռլինում դանակով զինված տղամարդը 11 ժամ շարունակ պատանդ է պահում սուպերմարկետի գանձապահին
Աշխարհ
Բեռլինում անհայտ անձը շուրջ 11 ժամ շարունակ պատանդ է պահում REWE սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերից մեկի գանձապահին․ հայտնում է abc-ին՝ հղում անելով Bild-ին։
Միջադեպը տեղի է ունեցել Գերմանիայի մայրաքաղաքի Մարիենֆելդե շրջանում։ Տղամարդը եղել է խանութի վերջին հաճախորդը․ նա հուլիսի 10-ին՝ տեղական ժամանակով մոտ 22:00-ին, մտել է խանութ, ապա հանկարծակի հանել մեծ դանակ և սկսել սպառնալ գանձապահին։
Դեպքի վայր անմիջապես ժամանել են ոստիկանները, այդ թվում՝ հատուկ նշանակության ստորաբաժանումների ծառայողները։ Նրանք ողջ գիշեր գտնվել են տարածքում։
Իրավապահների տվյալներով՝ կասկածյալը շարունակում է գտնվել սուպերմարկետի ներսում, իսկ ոստիկանությունը կապի մեջ է նրա հետ։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ