Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնին հաջողվել է Կանադայի հետ հասնել ավելի բարենպաստ պայմանավորվածության, ինչի արդյունքում Դետրոյթը և Կանադայի Վինձոր քաղաքը կապող նոր Գորդի Հաուի միջազգային կամուրջը կբացվի հուլիսի 27-ին՝ նախապես նախատեսված ժամկետում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թրամփն այդ մասին գրել է Truth Social սոցիալական հարթակում։
«Ինձ հաջողվեց Ամերիկայի համար շատ ավելի լավ գործարք կնքել, և դրա արդյունքում նոր ու տպավորիչ Գորդի Հաուի միջազգային կամուրջը, որը կապում է Դետրոյթն ու Վինձորը, Օնտարիոն, կբացվի հուլիսի 27-ին՝ ըստ ժամանակացույցի»,- գրել է Թրամփը։
Նրա խոսքով՝ նախնական գործարքն իր համար անընդունելի էր, իսկ նոր պայմանավորվածությունը հիանալի և արդար է։
Թրամփը նաև շնորհակալություն է հայտնել Կանադայի կառավարությանը և հավելել. «Թող երկու կողմերն էլ երկար տարիների հաջողություն ունենան այս հրաշալի նոր նախագծով»։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ