Թեհրանը երբեք չի կապիտուլացվի ԱՄՆ-ի առաջ. Մոհամմադ Ղալիբաֆ
Աշխարհ
Իրանի խորհրդարանի խոսնակ և ԱՄՆ-ի հետ միջնորդավորված բանակցություններում երկրի գլխավոր բանակցող Մոհամմադ Ղալիբաֆը հայտարարել է, որ Վաշինգտոնի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Ղալիբաֆի խոսքով՝ եթե ԱՄՆ-ը հրաժարվի ձեռք բերված փոխըմբռնումից, Իրանը պատրաստ է լիարժեք պաշտպանվել և պաշտպանել իր ժողովրդի իրավունքները։ Նա ընդգծել է, որ Թեհրանը չի պատրաստվում նահանջել արտաքին ճնշումների առաջ։
Իրանցի պաշտոնյան նաև կոչ է արել մուսուլմանական երկրներին միավորվել՝ ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ՝ նշելով, որ տարածաշրջանային համախմբումը կարևոր նշանակություն ունի։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ