Փաշինյանը նախկին թիմակցից պահանջում է հրապարակային ներողություն և 6 մլն դրամ փոխհատուցում
Հայաստան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել նախկին պատգամավոր, նախկին թիմակից Սոֆյա Հովսեփյանի դեմ՝ պահանջելով հրապարակային ներողություն և 6 միլիոն դրամ (մոտ 16,2 հազար դոլար) փոխհատուցում՝ վիրավորանքի և զրպարտության համար։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Datalex դատական տեղեկատվական համակարգին։
Հայցի համաձայն՝ վարչապետը պահանջում է 2 միլիոն դրամ՝ վիրավորանքի, ևս 4 միլիոն դրամ՝ զրպարտության համար։ Բացի այդ, նա դատարանից պահանջում է պարտավորեցնել Հովսեփյանին դատական ակտի ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հրապարակայնորեն ներողություն խնդրել՝ հայցում ներկայացված տեքստով, գրում է Lenta.ru-ն։
Գործը վերաբերում է Հովսեփյանի հայտարարությանը, որով նա լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Փաշինյանին անվանել էր «ստոր արարած»։
Սոֆյա Հովսեփյանը 2018 թվականին խորհրդարան էր ընտրվել Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքի ցուցակով, սակայն 2021 թվականին լքել էր խմբակցությունը և շարունակել գործունեությունը որպես անկախ պատգամավոր։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ