ՌԴ ՊՆ․ ռուսական զորքերը վերահսկողություն են հաստատել Սումիի մարզի Բաչևսկ բնակավայրի նկատմամբ
Ռուսաստան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել Ուկրաինայի Սումիի մարզի Բաչևսկ բնակավայրի նկատմամբ։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով գերատեսչությանը։
ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ բնակավայրը գրավվել է «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումների գործողությունների արդյունքում։
Ավելի վաղ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը շարունակում է ռազմական գործողությունները և, իր խոսքով, Ուկրաինայի կողմից իրավիճակի սրման պայմաններում ստեղծում է ավելի լայն «անվտանգության բուֆերային գոտի»։
Ռուսական կողմը նաև հայտնել է, որ հուլիսի 11-ի գիշերը հարվածներ է հասցրել Օդեսայի մարզի Չեռնոմորսկ, Հարավային և Իզմայիլ նավահանգիստներին, ինչպես նաև Կիևում գտնվող «Ֆանպլիտ» գործարանին, որտեղ, ըստ ՌԴ-ի, հավաքվում էին FP-2 տիպի անօդաչու թռչող սարքեր։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ