Ռուսաստանը ավելի քան 4,3 մլրդ ռուբլի կհատկացնի Ղրիմում զբոսաշրջության աջակցությանը
Ռուսաստան
Ռուսաստանի կառավարությունը ավելի քան 4,3 միլիարդ ռուբլի է հատկացրել Ղրիմում և Սևաստոպոլում զբոսաշրջության ոլորտի աջակցությանը։ Այդ մասին հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։
Կառավարության տվյալներով՝ ֆինանսական աջակցությունը նախատեսված է զբոսաշրջության ոլորտում ստեղծված դժվարությունները մեղմելու համար, որոնք, ըստ պաշտոնական գնահատականի, պայմանավորված են Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով զբոսաշրջային հոսքի կրճատմամբ։
Համաձայն կառավարության որոշման՝ Ղրիմի զբոսաշրջային ընկերություններին կտրամադրվի 3,7 միլիարդ ռուբլի, իսկ Սևաստոպոլի ընկերություններին՝ 584,5 միլիոն ռուբլի։
Նշվում է, որ միջոցները կուղղվեն ավելի քան 4,6 հազար զբոսաշրջային ընկերությունների աշխատակիցներին միանվագ վճարումներ կատարելու նպատակով։
Ավելի վաղ «Տուրիստական գործակալությունների դաշինք» ասոցիացիայի փոխնախագահ Ալեքսան Մկրտչյանը հայտարարել էր, որ Սոչիում զբոսաշրջային հոսքի ցուցանիշները «ծայրահեղ հիասթափեցնող» են։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ