Սոչիի օդանավակայանում տասնյակ չվերթներ են հետաձգվել
Ռուսաստան
Սոչիի օդանավակայանում տասնյակ չվերթներ են հետաձգվել, իսկ դրանցից մի քանիսը տեղափոխվել են հուլիսի 12։ Այդ մասին հայտնում է Mash Telegram-ալիքը։
Հրապարակման համաձայն՝ խոսքը 77 չվերթի մասին է՝ դեպի Մոսկվա, Եկատերինբուրգ, Չելյաբինսկ, Սամարա, Տյումեն, Սանկտ Պետերբուրգ, Մուրմանսկ և Ռուսաստանի այլ քաղաքներ։ Հետաձգվել է նաև Երևան իրականացվող միջազգային չվերթը։
Նշվում է, որ Չելյաբինսկ և Նովոսիբիրսկ մեկնող որոշ ինքնաթիռներ պետք է օդ բարձրանային դեռ հուլիսի 10-ին, սակայն դրանց մեկնումը հետաձգվել է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուղևորատար ինքնաթիռի անձնակազմը օդանավակայանում դիպել էր մեկ այլ ինքնաթիռի պոչամասին, ինչի հետևանքով չվերթը չեղարկվել էր։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է