Ավտովթար Երևանում․ Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հուլիսի 11–ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05.10–ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են «Mercedes G 500» և «Tesla» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4–րդ գումարտակի 2–րդ վաշտի պարեկներ Հովհաննես Դավթյանն ու Ազատ Խանգալդյանը։
Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփաականատերերի և վարորդների ինքնությունը։
Գ․Շամշյանի տեղեկություններով, «Mercedes»–ը եղել է կայանված, երբ «Tesla»–ն բախվել է նրան


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ