Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը Ֆրանսիան և ՄԱԿ-ը փոխում են աշխարհի քարտեզը․ Լևոն Ազիզյան Ժիրինովսկու իրավահաջորդը հայտարարել է, որ Փաշինյանը «ուկրաինական փոցխի վրա է կանգնում» Կենդանակերպի այս նշանների կյանքը շուտով կտրուկ կփոխվի. ի՞նչ սպասել Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը Լատվիայի շարունակական աջակցությունը. Միրզոյան Մասիսի հիվանդանոցում 69-ամյա կինը ընդհանուր անզգայացման պայմաններում մահացել է․ 5 անձ ձերբակալվել է Հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցական է մահացել ՀՀ պետական պարտքը մեկ ամսում աճել է ավելի քան 47 մլրդ դրամով. վիճակագրություն Զելենսկի. ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի Այս կենդանակերպի նշանները սեպտեմբերի գլխավոր հաջողակները կլինեն Փորձել են վրեժ լուծել և սպանել 30-ամյա տղամարդուն․ հնչել են կրակոցներ. ՆԳՆ (տեսանյութ) 1 օրում վաճառված տոմսերի հասույթը կազմել է 80 մլն դրամ. Երևանի Քաղաքապետարան 

Բրիտանիայում սպանել են հայտնի պահպանողական գործիչ Էնն Ուիդիքոմբին

Աշխարհ

Մեծ Բրիտանիայում սպանվել է Reform UK կուսակցության խոսնակ Էնն Ուիդիքոմբը։

Մեծ Բրիտանիայի Նյուտոն Էբոթ քաղաքում ձերբակալվել, ապա ազատ է արձակվել 26-ամյա մի տղամարդ, որը կասկածվում էր աջ պոպուլիստական Reform UK կուսակցության խոսնակ Էնն Ուիդիքոմբի սպանության մեջ։

78-ամյա Ուիդիքոմբի մարմինը հուլիսի 9-ին հայտնաբերվել է նրա տանը՝ Հեյթոր Վեյլ բնակավայրում, որը գտնվում է Դարթմուր ազգային պարկի հարավ-արևմտյան հատվածում։ Սակայն ոստիկանությունը դեպքի մասին պաշտոնապես հայտնել է միայն հուլիսի 10-ին՝ կասկածյալի ձերբակալությունից հետո։ Դևոնի և Քորնուոլի ոստիկանության գլխավոր կոնստեբլի օգնական Մեթ Լոնգմանի խոսքով՝ կինը ստացել էր «ծանր մարմնական վնասվածքներ»։

Ավելի ուշ, շաբաթ օրը, ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ սպանության կասկածանքով ձերբակալված «սպիտակամորթ բրիտանացի» տղամարդն այլևս չի համարվում գործով կասկածյալ և ազատ է արձակվել։ Հանցագործության դրդապատճառների և սպանության հանգամանքների մասին ոստիկանությունը մանրամասներ չի հայտնել։ Քննությունը շարունակվում է։

Ուիդիքոմբը վերջին տարիներին հայտնի էր որպես աջ պոպուլիստների խոսնակ

Էնն Ուիդիքոմբը 1987-2010 թվականներին եղել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավոր՝ ներկայացնելով Պահպանողական կուսակցությունը։ Նա հայտնի էր աբորտի իրավունքի և ԼԳԲՏ համայնքի իրավունքների ընդլայնման կոշտ քննադատությամբ։ Ուիդիքոմբը նաև մահապատժի վերականգնման հետևողական կողմնակից էր, թեև դեմ էր էվթանազիայի օրինականացմանը։

1990-1997 թվականներին նա զբաղեցրել է մի շարք պաշտոններ Ջոն Մեյջորի կառավարությունում՝ եղել է սոցիալական ապահովության, զբաղվածության և ներքին գործերի նախարարությունների փոխնախարար։

Խորհրդարանից հեռանալուց հետո Ուիդիքոմբը մեծ ճանաչում է ձեռք բերել բրիտանական Strictly Come Dancing և Celebrity Big Brother հեռուստանախագծերին մասնակցելով։ Հետագայում նա միացել է Նայջել Ֆարաջի ղեկավարած «Բրեքզիթ» կուսակցությանը Եվրոպական խորհրդարանում, իսկ 2023 թվականից դարձել էր Ֆարաջի հիմնադրած Reform UK կուսակցության խոսնակը, որը հայտնի է իր կոշտ հակամիգրացիոն հռետորաբանությամբ։

Բրիտանիայի ղեկավարները ցավակցել են

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Ուիդիքոմբի մահը «իսկապես ցնցող լուր է»։

«Կարծում եմ՝ ինչպես իմ, այնպես էլ բոլորիս մտքերն այժմ նրա ընտանիքի և ընկերների հետ են այս սարսափելի պահին։ Տարիներ շարունակ նա եղել է աչքի ընկնող քաղաքական գործիչ՝ բազմաթիվ ձեռքբերումներով, և սա հսկայական կորուստ է», – ասել է վարչապետը։

Սթարմերը նաև ընդգծել է, որ երկրի օրենսդիրների անվտանգությունը առաջնահերթ նշանակություն ունեցող հարց է և կոչ արել քաղաքական տարաձայնություններից վեր դասել ընդհանուր արժեքները։

Reform UK կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջը հայտարարել է, որ խորապես ցնցված է Ուիդիքոմբի մահվան լուրից՝ հավելելով, որ «հանրային կյանքում գտնվող մարդկանց կյանքն այժմ դարձել է էլ ավելի վտանգավոր»։

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը ևս արձագանքել է ողբերգությանը՝ Ուիդիքոմբին անվանելով «Բրեքզիթի հերոսական կողմնակից և փայլուն հռետոր, որն այնքան էր ոգեշնչում պահպանողական լսարանին, որ նրա ելույթից հետո խոսելը չափազանց դժվար էր»։ Այս մասին հայտնում է 24news-ը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը Ֆրանսիան և ՄԱԿ-ը փոխում են աշխարհի քարտեզը․ Լևոն Ազիզյան Ժիրինովսկու իրավահաջորդը հայտարարել է, որ Փաշինյանը «ուկրաինական փոցխի վրա է կանգնում» Կենդանակերպի այս նշանների կյանքը շուտով կտրուկ կփոխվի. ի՞նչ սպասել Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը Լատվիայի շարունակական աջակցությունը. Միրզոյան Լիբանանը հայտարարել է, որ իրեն անհրաժեշտ են ՄԱԿ-ի կողմից հովանավորվող խաղաղապահներՄասիսի հիվանդանոցում 69-ամյա կինը ընդհանուր անզգայացման պայմաններում մահացել է․ 5 անձ ձերբակալվել է Հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցական է մահացել ՀՀ պետական պարտքը մեկ ամսում աճել է ավելի քան 47 մլրդ դրամով. վիճակագրություն Զելենսկի. ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի Այս կենդանակերպի նշանները սեպտեմբերի գլխավոր հաջողակները կլինեն Փորձել են վրեժ լուծել և սպանել 30-ամյա տղամարդուն․ հնչել են կրակոցներ. ՆԳՆ (տեսանյութ)Գազայի հատվածում երեխաներին ցուցադրել են «Առյուծ արքան» ֆիլմը՝ ավերված շենքերի ֆոնին1 օրում վաճառված տոմսերի հասույթը կազմել է 80 մլն դրամ. Երևանի Քաղաքապետարան Գրոսսին լավատեսություն է հայտնել ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղար դառնալու իր հնարավորությունների վերաբերյալՆԳՆ-ն՝ Նարեկ Նալբանդյանին բերման ենթարկելու տեսանյութի մասին Պուտինը սրեց խաղը․ Սուրենյանց (տեսանյութ( Կատյա Լելը քննադատել է ամուսնալուծությունից հետո երեխաներից հրաժարվող տղամարդկանցՉի ստացվի. Կոսաչովը՝ ՀՀ-ի համար ԵՄ առանց վիզայի ռեժիմի մասին Թրամփը Կանադան, Մեքսիկան, Կուբան և Գրենլանդիան ներկել է ամերիկյան դրոշի գույներով «Փյունիկի» գլխավոր մարզիչը հեռանում է Մերցը «դրամատիկ պարտություն» է անվանել ՔԴՄ-ի ընտրությունների արդյունքըՌուսաստանը պատասխան միջոցներ է ձեռնարկել Գերմանիայի դեմԵՄ-ից վատ լուր. 2029-ը հարցականի տակ է․ Զելենսկին բացահայտել է Թրամփի բանագնացների գաղտնիքը (տեսանյութ) Նավթի համաշխարհային գները հասել են վերջին մեկուկես ամսվա առավելագույնինՎիգեն Քոչարյանը հրաժարականի դիմում է ներկայացրելՂրղզստանը 2027 թվականից կսկսի թվային սոմի փորձարկումըՈւկրաինայից գնահատել են՝ ինչքան ժամանակ կարող է Ռուսաստանը շարունակել պատերազմը Ռուսական նոր «Բանդերոլ» թևավոր հրթիռը նկատել են Մի-28ՆՄ ուղղաթիռի վրաՎեհափառի «գործը» կրկին Սերժ Ռուշանյանին է մակագրվել Պուտինի նոր հրամանը՝ արտերկրում թաքնված ՌԴ քաղաքացիների համար Զգուշացում վարորդներին․ հայտնաբերվել են խախտումներ 70-ականների ոճի գունավոր տաբատները դարձել են աշնան գլխավոր թրենդներից մեկըՎճռաբեկը Վեհափառի «գործն» ուղարկեց Արմավիրի դատարան Հնդկաստանում հանրակացարանի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է Աշխարհում սննդամթերքի գները հասել են 2022 թվականից հետո ամենաբարձր մակարդակինՊեսկովը հայտնել է՝ ինչ է սպասվում Փաշինյանին. Հարվածեք՝ պատասխան հարված կստանաք. Ղալիբաֆը՝ ԱՄՆ-ինԵվրամիություն․ Չափազանց վաղ է խոսել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման ժամկետների մասին Պապոյանը ԱՄԷ-ից նոր շուկա է բացում հայ արտահանողների առաջ«Այլընտրանք Գերմանիայի համար»-ի հաջողությունը հարված է դարձել Մերցի համար և նախազգուշացում՝ ԵվրոպայինՏանզանիայի նախագահի ամուսինը մահացել է Զանզիբարի հիվանդանոցում Թրամփը առաջարկել է Նյու Մեքսիկո նահանգը վերանվանել «Նյու Ամերիկա»Ռուսաստանում բացատրել են՝ ինչու է Կադիրովը հեռացել տեղեկատվական դաշտիցՀաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը Սիմոնյանը պատմել է՝ որքան հաճախ է շփվում Պուտինի հետԵՄ-ն և ՆԱՏՕ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի միջադեպից հետո պատասխան քայլեր են նախապատրաստումՀայաստանի և Վրաստանի միջև ուղևորահոսքն աճել է 36%-ովԴավթաշենում գերեզմանատան հարակից տարածքից «ԱԿ-47» և 30 փամփուշտ են հայտնաբերելՌուսաստանում հեգնանքով արձագանքել են Թրամփի՝ «Լուսինը յուրացնելու» հայտարարությանըԵՄ-ից սառը ցնցուղ․ 2029-ը Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմի հաստատված ժամկետ չէ
Ամենադիտված