Թայվանում հազարավոր մարդիկ տարհանվել են, հազարավոր տներ՝ առանց հոսանքի
Աշխարհ
«Բավի» թայֆունի պատճառով Թայվանի վտանգավոր շրջաններից տարհանվել է ավելի քան 14 հազար մարդ։
Վերջին տվյալներով՝ տարերային աղետի հետևանքով վիրավորվել է առնվազն 36 մարդ։ Ուժգին քամիներն ու հորդառատ անձրևները զգալի վնաս են հասցրել ենթակառուցվածքներին՝ առաջացնելով էլեկտրամատակարարման և հաղորդակցության խափանումներ։
Ներկայում շուրջ 27 հազար տնային տնտեսություն շարունակում է մնալ առանց էլեկտրաէներգիայի։ Արտակարգ ծառայությունները շարունակաբար իրականացնում են վերականգնողական և փրկարարական աշխատանքներ, սակայն դրանց ընթացքը բարդանում է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։
Միաժամանակ Չինաստանում նախապատրաստվում են մոտեցող ցիկլոնին։ Երկրի մի շարք շրջաններում արդեն հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ