Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավին
Համաշխարհային Մամուլ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հուլիսի 11-ին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային մի շարք շրջանների։ Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իր աղբյուրին։
Աղբյուրի տեղեկություններով՝ իսրայելական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Քֆար-Թիբնիթ և Նաբաթիա էլ-Ֆաուկա բնակավայրերի ծայրամասերին, իսկ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածել են Նաբաթիա էլ-Ֆաուկային։
Բացի այդ, ըստ նույն աղբյուրի, Իսրայելի բանակը վերահսկվող պայթեցումներ է իրականացրել Բինթ Ջբեյլ և Հուլա բնակավայրերում՝ վնասելով մի շարք տներ և ենթակառուցվածքային օբյեկտներ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ վարչակազմը կողմ է, որպեսզի Իսրայելի վերահսկողության տակ գտնվող Լիբանանի տարածքները վերադարձվեն Բեյրութի վերահսկողությանը՝ ամերիկյան կողմի համակարգմամբ։ Ըստ տեղեկությունների՝ Վաշինգտոնը մտադիր է առաջիկայում միջազգային խորհրդակցություններ սկսել այդ ուղղությամբ։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ