Apple-ը դատի է տվել OpenAI-ին՝ առևտրային գաղտնիքների գողության մեղադրանքով
Համաշխարհային Մամուլ
Apple-ը դատական հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ մեղադրելով ChatGPT-ի ստեղծողին ընկերության մշակման փուլում գտնվող արտադրանքների վերաբերյալ առևտրային գաղտնիքներ յուրացնելու մեջ։ Այդ մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով դատական փաստաթղթերին։
Հայցի համաձայն՝ OpenAI-ն, իբր, աշխատանքի ընդունվելու հարցազրույցների ժամանակ թեկնածուներին խնդրել է ներկայացնել Apple-ի սարքերի բաղադրիչներ և նախատիպեր։ Բացի այդ, Apple-ը պնդում է, որ իր նախկին աշխատակիցներից մեկը ընկերության նոութբուքից պատճենել է ներքին փաստաթղթեր և դրանք հասանելի դարձրել OpenAI-ում։
Պատասխանողների թվում են Apple-ի երկու նախկին աշխատակիցներ, այդ թվում՝ OpenAI-ի սարքավորումների ուղղության ղեկավարներից մեկը։ Ըստ հայցի՝ նրանցից մեկը նախկին գործընկերոջ Apple-ի նոութբուքի միջոցով մուտք է գործել տեխնիկական փաստաթղթեր և ներբեռնել դրանք։
Apple-ը պնդում է, որ OpenAI-ի ապարատային սարքերի նոր բիզնեսը կառուցվել է ապօրինաբար ձեռք բերված առևտրային գաղտնիքների վրա և դատարանից պահանջում է արգելել դրանց օգտագործումը, ինչպես նաև վերադարձնել ընկերության մտավոր սեփականությունը։
Իր հերթին OpenAI-ն հերքել է մեղադրանքները։ Ընկերության ներկայացուցիչ Դրյու Պուսատերին հայտարարել է, որ OpenAI-ն չի հետաքրքրվում ուրիշների առևտրային գաղտնիքներով։
Հատկանշական է, որ երկու ընկերությունները նախկինում համագործակցել են՝ Apple-ի արտադրանքներում OpenAI-ի արհեստական բանականության տեխնոլոգիաները ներդնելու ուղղությամբ, սակայն այդ համագործակցությունը հետագայում սառեցվել է։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ