Փոթորիկը խաթարել է Սանկտ Պետերբուրգի տրանսպորտային աշխատանքը
Աշխարհ
Ուժեղ փոթորկի և ամպրոպների պատճառով Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում խափանումներ են առաջացել․ մի շարք ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել և ստիպված են եղել փոխել ուղղությունը։
Օդանավակայանի տվյալներով՝ ավելի քան 10 չվերթ, այդ թվում՝ Մոսկվայից, Աստրախանից, Նիժնի Նովգորոդից և Պսկովից ժամանող ինքնաթիռներ, վերահասցեավորվել են այլընտրանքային օդանավակայաններ։
Վատ եղանակը ազդեց նաև երկաթուղային հաղորդակցության վրա․ մի քանի մերձքաղաքային գնացքներ շարժվել են ուշացումով։
Լենինգրադի մարզի մի շարք բնակավայրերում փոթորկի հետևանքով արձանագրվել են նաև էլեկտրամատակարարման խափանումներ։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ