Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել
Աշխարհ
Մոսկվայից դեպի Երևան նոր ավտոբուսային երթուղի է բացվել, որի շրջանակներում չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ հինգշաբթի օրերին, «Կրասնոգվարդեյսկի» միջազգային ավտոկայանից։
«Կրասնոգվարդեյսկի» միջազգային ավտոկայանից դեպի Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել, և չվերթները մեկնելու են շաբաթը մեկ անգամ՝ հինգշաբթի օրերին, ինչի մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Մոսկվայի տրանսպորտի դեպարտամենտի տվյալները։
Մոսկվայի քաղաքապետի տրանսպորտի հարցերով տեղակալ Մաքսիմ Լիկսուտովի փոխանցմամբ՝ միջազգային նոր ուղղության գործարկումը Մոսկվայի մետրոպոլիտենի կայարանների զարգացման ծառայության և փոխադրողների համատեղ աշխատանքի արդյունքն է։ Ներկայումս Ռուսաստանի մայրաքաղաքի ավտոկայաններից հասանելի են ավելի քան 170 միջքաղաքային ու միջազգային երթուղիներ, իսկ «Կրասնոգվարդեյսկի» ավտոկայանը հանդիսանում է Մոսկվայի հարավային մասի խոշորագույն տրանսպորտային հանգույցներից մեկը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ