Հորդանանի ՀՕՊ ուժերը որսացել են Իրանից արձակված չորս հրթիռ
Աշխարհ
Հորդանանի ՀՕՊ-ը հուլիսի 13-ի առավոտյան որսացել է Իրանի տարածքից արձակված չորս հրթիռ, հաղորդում է Հորդանանի պետական «Պետրա» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Թագավորության գլխավոր հրամանատարության աղբյուրին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ որսման գործողության արդյունքում հրթիռային բեկորներ են ընկել մի քանի տարածքներում։ Զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չկան։
Աղբյուրը նշել է, որ «Թագավորության ինքնիշխանությունը խախտելու կամ նրա օդային տարածքը խախտելու ցանկացած փորձ կպատասխանվի վճռական գործողություններով»։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար