Թեհրանը զգուշացրել է երրորդ երկրներին ԱՄՆ հարվածներին մեղսակից լինելու հետևանքների մասին
Աշխարհ
Իրանի դեմ ագրեսիային երրորդ երկրների ցանկացած մեղսակցություն նրանց կդարձնի պատասխան հարվածների օրինական թիրախներ, հաղորդում է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը։
«Ագրեսորի հետ ցանկացած մեղսակիցություն կամ համագործակցություն կունենա հետևանքներ, և այն աղբյուրներն ու վայրերը, որտեղից Իրանի դեմ հարվածներ են հասցվում, կդառնան Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի պաշտպանական հարվածների օրինական թիրախներ», - նշել է գործակալությունը։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) նախկինում հայտնել էր Իրանի վրա ևս մեկ հարձակման ավարտի մասին, որը տևել է գրեթե վեց ժամ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել