Բանգկոկի բարերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 27 մարդ է զոհվել
Աշխարհ
Associated Press գործակալությունը հաղորդում է, որ Բանգկոկի բարերից մեկում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ։
«Թաիլանդի վարչապետ Անութին Չանվիրակունը դեպքի վայրում լրագրողներին հաստատել է, որ 27 մարդ մահացել է», - հաղորդում է գործակալությունը։
Մի քանի վիրավորներ հոսպիտալացվել են, և իշխանությունները հետաքննում են հրդեհի պատճառը։ Բարում ելույթ ունեցող երաժիշտը, ըստ տեղեկությունների, քաղաքական գործչին ասել է, որ բեմի մոտ գտնվող էլեկտրական վահանակից ծուխ է տեսել, որին հաջորդել է պայթյունը։
Միևնույն ժամանակ, Reuters-ը, հղում անելով քաղաքային վարչակազմի պաշտոնյային, հայտնել է, որ վիրավորների թիվը գերազանցել է 60-ը։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար