AP. Միջնորդները Իրանի և ԱՄՆ-ի հետ լարվածության թուլացման բանակցությունների նոր փուլ են անցկացրել
Աշխարհ
Ասոշիեյթեդ Փրես (AP) գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ այս շաբաթավերջին Պակիստանի, Կատարի և Եգիպտոսի ներկայացուցիչները միջնորդական բանակցությունների նոր փուլ են անցկացրել Միացյալ Նահանգների և Իրանի հետ՝ նպատակ ունենալով հասնել երկու երկրների միջև լարվածության թուլացմանը։
Խոսքը հիմնականում Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհակ Դարի և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի միջև հեռախոսազրույցի մասի է։ Գործակալության տվյալներով՝ միջնորդները մտադիր են շարունակել հակամարտող կողմերի միջև լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը։
Երեկ երեկոյան ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է Իրանում գտնվող թիրախների վրա հարվածների նոր ալիքի մասին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (IRGC) նույնպես հայտարարել է, որ հաջողությամբ ոչնչացրել է Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտները։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար