Մահացել է Սեմ Նիլը
Աշխարհ
«Յուրայի դարաշրջանի այգի» ֆիլմի աստղ, նորզելանդացի հայտնի դերասան Սեմ Նիլը մահացել է 78 տարեկան հասակում։
Ընտանիքի տարածած հաղորդագրության համաձայն՝ մահը վրա է հասել հանկարծակի՝ Սիդնեյի հիվանդանոցներից մեկում։ Հարազատները նշել են, որ թեև կորուստն անսպասելի էր, սակայն իրենք մխիթարվում են նրանով, որ դերասանը հաղթահարել էր քաղցկեղը։ Սեմ Նիլն ավելի վաղ՝ ապրիլին, հայտարարել էր, որ բուժման կուրս անցնելուց հետո հաղթահարել է արյան քաղցկեղի երրորդ փուլը։
Դերասանի մահվան կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը՝ ընդգծելով Նիլի արժանապատիվ կերպարն ու նրա մեծ ներդրումը կինոարվեստում։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար