Իրանը կապ է հաստատել է Օմանի, Պակիստանի և Կատարի հետ՝ սրումը կանխելու համար
Աշխարհ
Իրանը շարունակում է կապ պահպանել Օմանի, Պակիստանի և Կատարի հետ՝ տարածաշրջանում իրավիճակի հետագա սրումը կանխելու համար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Միջնորդների նպատակն է կանխել լարվածության սրումը, և վերջին օրերին մենք կապի մեջ ենք եղել Կատարի, Օմանի և Պակիստանի հետ, և այդ շփումները շարունակվում են», - ասել է Բաղային։
Արտգործնախարարության խոսնակը հավելել է, որ Թեհրանը «կօգտագործի բոլոր անհրաժեշտ միջոցներն ու մեթոդները՝ իր ազգային շահերն ու ազգային անվտանգությունն ապահովելու համար»։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել