Լեհաստանը զորավարժություններ կանցկացնի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմաններին
Աշխարհ
Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը հայտարարել է, որ հուլիսի 13-ին և 14-ին Լեհաստանի հյուսիս-արևելքում՝ Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմանի մոտ, տեղի կունենան բանակային զորավարժություններ։
«Այս տարվա հուլիսի 13-14-ին Լեհաստանի հյուսիս-արևելքում կանցկացվեն Լեհաստանի զինված ուժերի առանձին ստորաբաժանումների պլանային զորավարժություններ։ Զորավարժությունների նպատակն է պահպանել մարտական պատրաստվածությունը և կատարելագործել մարտական հմտությունները», - գրել է հրամանատարությունը X-ում։
Զորավարժությունների ճշգրիտ վայրը, ներգրավված ստորաբաժանումները և օգտագործված զենքերը չեն նշվել։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար