Իրանը հայտարարել է, որ չի հարձակվել հարևան երկրների վրա
Աշխարհ
Իրանը չի հարվածել Պարսից ծոցի որևէ երկրի. հարձակումները ուղղված էին միայն տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմական բազաների վրա, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Մենք չենք հարձակվել տարածաշրջանի որևէ երկրի վրա, և Իրանի հարձակումները ուղղված էին միայն տարածաշրջանում ԱՄՆ դիրքերի վրա», - ասել է Բաղային։
Նա հիշեցրել է, որ Թեհրանը «բազմիցս խնդրել է տարածաշրջանի երկրներին թույլ չտալ ԱՄՆ-ին օգտագործել իրենց տարածքը Իրան ներխուժելու համար»։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)