Լեհաստանը 65 միլիարդ դոլար է ծախսել ամերիկյան զենքի վրա
Աշխարհ
Լեհաստանն արդեն 65 միլիարդ դոլար է ծախսել ամերիկյան զենքի վրա և շուտով կծախսի ևս 150 միլիարդ դոլար, RMF FM ռադիոյի եթերում հայտարարել է ազգային պաշտպանության փոխնախարար Չեզարի Տոմչիկը։
«Լեհաստանը մինչ օրս մոտ 65 միլիարդ դոլար է ծախսել ամերիկյան սարքավորումներ գնելու և Լեհաստանում տարբեր տեսակի ծառայողական աջակցություն հաստատելու վրա», - ասել է Տոմչիկը։
«Հաջորդ մի քանի տարիների ընթացքում մենք մոտ 150 միլիարդ դոլար կծախսենք ամերիկյան սարքավորումների վրա», - հավելել է նա։
Վերջերս Լեհաստանը Միացյալ Նահանգներից գնում է հսկայական քանակությամբ զենք և տարբեր տեսակի ռազմական տեխնիկա, այդ թվում՝ մարտական ինքնաթիռներ և ուղղաթիռներ, տանկեր և հակաօդային պաշտպանության համակարգեր։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել