ԱՄՆ-ն խոչընդոտում է Հորմուզի նեղուցի կառավարման մեխանիզմի մշակմանը․ Բաղայի
Աշխարհ
ԱՄՆ-ը խոչընդոտում է Իրանի և Օմանի ջանքերին՝ մշակելու Հորմուզի նեղուցի կառավարման համատեղ մեխանիզմ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Մենք, խորհրդակցություններ անցկացնելով Օմանի հետ, ձգտել ենք մշակել մեխանիզմ, որը կապահովի նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով։ Մենք ցավում ենք, որ ԱՄՆ-ի կողմից Օմանի վրա բացահայտ և գաղտնի ճնշման պատճառով դա հնարավոր չեղավ», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
Նա նաև ընդգծել է, որ Թեհրանը թույլ չի տա, որ Հորմուզի նեղուցը դառնա այն տարածաշրջանը, որտեղ Իրանի ազգային անվտանգությունը սպառնալիքի տակ է։
Բաղայիի խոսքով՝ Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցման մասին հայտարարությունները ԱՄՆ-ի փորձն են՝ էլ ավելի խաթարելու տարածաշրջանային անվտանգությունը։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար