Անտառային հրդեհների ռիսկերը՝ քննարկման կենտրոնում
Հայաստան
Անտառային հնարավոր հրդեհների կանխարգելման, դրանց նկատմամբ արագ արձագանքման և հետևանքների նվազեցման նպատակով Կոտայքի մարզպետի աշխատակազմում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը։
Հանդիպմանը մասնակցել են մարզպետի աշխատակազմի պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության ղեկավարությունն ու ծառայողները, ինչպես նաև Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, անտառամերձ բնակավայրերի և այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ․ Փոխանցում է Կոտայքի մարզպետի աշխատակազմը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումները, գերատեսչությունների միջև համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը, ինչպես նաև արդյունավետ կանխարգելիչ մեխանիզմների կիրառման հնարավորությունները՝ հրդեհների առաջացման և տարածման ռիսկերը նվազեցնելու նպատակով։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար