Եմենի ուժերը հարվածել են Սանայի օդանավակայանին՝ իրանական ինքնաթիռների պատճառով
Աշխարհ
Եմենի զինված ուժերը հարվածել են Սանայի միջազգային օդանավակայանի թռիչքուղուն, որը վերահսկվում է «Անսար Ալլահ» հութիիական ապստամբ շարժման կողմից, հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունը։
«Իրանական ռեժիմի կողմից աջակցվող հութիական ահաբեկչական խմբավորումները արգելել են Եմենի ազգային ավիացիային վայրէջք կատարել մայրաքաղաք Սանայի օդանավակայանում և պնդել են, որ իրանական ինքնաթիռը մտնի Եմենի տարածք, այդ պատճառով էլ հարված է հասցվել օդանավակայանի թռիչքուղուն», - ասվում է նախարարության հայտարարության մեջ, որը մեջբերել է Եմենի պետական SABA լրատվական գործակալությունը։
Հարվածից կարճ ժամանակ առաջ Պաշտպանության նախարարությունը կոչ է արել անհապաղ տարհանել Սանայի օդանավակայանը և զգուշացրել քաղաքացիներին չմոտենալ օբյեկտին։ Նախարարությունը ընդգծել է իր պատրաստակամությունը կասեցնելու երկրի օդային տարածքը խախտել փորձող ցանկացած ինքնաթիռ՝ նշելով, որ այս միջոցառումները ուղղված են ազգային ինքնիշխանության պաշտպանությանը։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար