Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիայի հետ հրադադարը դադարեցվել է
Աշխարհ
Շիաների ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը, որը կառավարում է Եմենի հյուսիսը, հայտարարել է Սաուդյան Արաբիայի հետ հրադադարի դադարեցման մասին՝ մեղադրելով Ռիադին Սանայի օդանավակայանի վրա հարվածների համար։
Ավելի վաղ աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ երկուշաբթի օրը Սանայի օդանավակայանում երեք հարված է հասցվել՝ իրանական ինքնաթիռի վայրէջքը կանխելու համար։ Հութիները հայտնել են, որ իրենց ղեկավարությունը ինքնաթիռում է եղել։
«Հանցավոր սաուդյան ռեժիմը հարվածել է Սանայի օդանավակայանին՝ այդպիսով ավարտելով լարվածության թուլացման փուլը և հրադադարը», - ասվում է հութիների կառավարության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար