Զգուշացեք «մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
Հայաստան
ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է, որ վերջին շրջանում Facebook և Instagram սոցիալական հարթակներում «Telcell Wallet»-ի անունից տարածվում են կեղծ գովազդներ, որոնցով քաղաքացիներին առաջարկվում է մեկ ամիս անվճար օգտվել Երևանի հանրային տրանսպորտից։
Գովազդում տեղադրված հղմամբ անցնելուց հետո օգտատերերից պահանջվում է մուտքագրել հեռախոսահամարին ուղարկված հաստատման կոդը։ Այդ կոդը տրամադրելու դեպքում հանցավորները ձեռք են բերում հասանելիություն «Telcell Wallet»-ի հաշվին և կարողանում են հափշտակել ինչպես էլեկտրոնային դրամապանակում եղած գումարները, այնպես էլ դրան կցված բանկային քարտերի ֆինանսական միջոցները։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար