ՆԱՍԱ-ի տնօրենը ժամանել է Բայկոնուր
Աշխարհ
ՆԱՍԱ-ի տնօրեն Ջարեդ Այզեքմանը ժամանել է Բայկոնուրի տիեզերակայան: Լուրը «Ինտերֆաքս-Ղազախստան»-ին հայտնել է Ղազախստանի արհեստական բանականության և թվային զարգացման նախարարությունը։
Ակնկալվում է, որ Այզեքմանը կմասնակցի (ՄՏԿ) միջազգային անձնակազմի՝ Միջազգային տիեզերակայան մեկնման արարողությանը։
«Սոյուզ ՄՍ-29» տիեզերանավով «Սոյուզ-2.1Ա» հրթիռը, երկու ռուս և մեկ ամերիկացի տիեզերագնացով միջազգային տիեզերակայան կուղևորվի հուլիսի 14-ին:
Անձնակազմի հիմնական կազմում են «Ռոսկոսմոսի» տիեզերագնացներ Պյոտր Դուբրովը և Աննա Կիկինան, ինչպես նաև ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Անիլ Մենոնը: Ուղեծրային առաքելությունը, ենթադրաբար, կտևի ավելի քան 260 օր։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար