Փարիզի հարավում հրդեհի պատճառով փակվել են ճանապարհներ և խափանվել գնացքների երթևեկությունը
Աշխարհ
Փարիզից հարավ խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում․ իշխանությունները այն անվանել են «վտանգավոր» և «աննախադեպ մասշտաբի»։ Հրդեհաշիջման աշխատանքներին Ֆոնտենբլոյի անտառում շտապ ուղարկվել են երկու հրշեջ ինքնաթիռներ։
Բաստիլի գրավման օրվան՝ Ֆրանսիայի ազգային տոնին և ոչ աշխատանքային օրվան ընդառաջ, հրդեհը լրջորեն ազդել է տրանսպորտային երթևեկության վրա։ Մասամբ փակվել է երկրի գլխավոր՝ հյուսիսն ու հարավը կապող ավտոմայրուղին, իսկ ավելի վաղ կրակը փակել էր նաև Փարիզից դեպի արևելք տանող մայրուղին։
Խափանումներ են առաջացել նաև դեպի Ֆրանսիայի հարավ գնացող արագընթաց երկաթուղային գծում։ Ֆրանսիական SNCF երկաթուղային ընկերության տվյալներով՝ կիրակի երեկոյան մինչև վեց ժամ ուշացումներով էին շարժվում Փարիզի Լիոն կայարան ժամանող կամ այնտեղից մեկնող գնացքները։
Ֆոնտենբլոյի անտառը գտնվում է Փարիզից մոտ 60 կմ հարավ-արևելք։ Երկուշաբթի վաղ առավոտյան իշխանությունները հայտնել են, որ կրակը արագ տարածվել է 800 հեկտար տարածքում, և հրդեհի մակերեսը շարունակում է ընդլայնվել։
24news- հաղորդմամբ ներկայում Փարիզի տարածաշրջանում շոգ և չոր եղանակ է, և այն գտնվում է ջերմային ալիքի երրորդ փուլում։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար