Իրանը շարունակում է նավթ արտահանել՝ չնայած ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների վերականգնմանը
Աշխարհ
Իրանի իշխանությունները շարունակում են նավթ արտահանել՝ չնայած ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից հունիսին տրված ընդհանուր լիցենզիայի դադարեցմանը, որը մեղմացրել էր ԱՄՆ պատժամիջոցները Իրանի նավթային ոլորտի նկատմամբ: Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Պակնեջադը։
«Նավթի նախարարությունը տարիներ շարունակ կառուցել է անհրաժեշտ մեխանիզմներ՝ ԱՄՆ անարդար պատժամիջոցների հետևանքները չեզոքացնելու համար: Քանի որ նավթի անխափան արտահանումն ապահովելու մեխանիզմներն արդեն իսկ առկա են, իրանական նավթի արտահանումը շարունակվում է սովորականի պես», - նրա խոսքերը մեջբերել է նախարարության մամուլի ծառայությունը։
Պակնեջադը նշել է, որ Թեհրանը չի հրաժարվել նախկինում ստեղծված բոլոր մեխանիզմներից, քանի որ ակնկալում էր, որ Վաշինգտոնը չի պահի իր խոսքը։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը