ԵՄ-ն սկսել է բանակցություններ Ուկրաինայի՝ վեց բանակցային խմբերից երկրորդին միանալու վերաբերյալ
Աշխարհ
Եվրամիությունը սկսել է Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ վեց բանակցային խմբերից երկրորդի շրջանակներում։ Այս մասին հայտարարել է Եվրոպական Միության Խորհրդի Իռլանդիայի նախագահության եվրոպական հարցերով նախարար Թոմաս Բիրնը։
«Այսօր, Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ երրորդ միջկառավարական համաժողովում, ԵՄ Խորհուրդը սկսել է վեցերորդ խմբի շուրջ բանակցությունները», - ասել է նա Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։ Բիրնի խոսքով, ԵՄ-ն նախկինում առաջին խումբը բացել էր հունիսին։
ԵՄ անդամակցության բանակցային գործընթացը բաժանված է 33 բանակցային գլուխների կամ բաժինների, որոնք անհավասարաչափ խմբավորված են վեց բանակցային խմբերի մեջ։ Անդամակցության բանակցությունները չեն երաշխավորում անդամակցությունը և չեն սահմանում որևէ ժամկետ։ Օրինակ՝ Թուրքիան, որի անդամակցությունը տեսանելի չէ, ԵՄ անդամակցության բանակցությունները սկսել է գրեթե 21 տարի առաջ՝ 2005 թվականին։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար