ԲԸՏՄ-ն խստացված վերահսկողության արդյունքում 45 խախտում է արձանագրել․ նշանակվել է 3,15 մլն դրամ տուգանք
Տնտեսություն
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ) հայտնում է, որ հունիսի 22-ից հուլիսի 10-ը մայրաքաղաքում և մարզերում մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ իրականացված խստացված վերահսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվել են մի շարք իրավախախտումներ։
Տեսչական մարմնի տեղեկացմամբ՝ 45 դեպքով նշանակվել են վարչական տուգանքներ՝ ընդհանուր 3 մլն 150 հազար դրամի չափով։
Երևանում արձանագրված խախտումներից 5-ը վերաբերում են շինարարական աշխատանքների ընթացքում թույլ տրված խախտումներին, 12-ը՝ առանց փոշու համար անթափանց ծածկոցների ծորուն շինանյութերի տեղափոխմանը։
ԲԸՏՄ-ն ընդգծում է, որ վերահսկողական միջոցառումները շարունակական են լինելու՝ մթնոլորտային օդի աղտոտման կանխարգելման և գործող օրենսդրության պահանջների պահպանման նպատակով։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար