Bloomberg․ Եվրոպայում գաղտնի քննարկել են ԱՄՆ-ի հետ հնարավոր ռազմական բախման սցենարը
Համաշխարհային Մամուլ
Եվրոպական երկրների առաջնորդները փակ ձևաչափով քննարկել են ԱՄՆ-ի հետ հնարավոր ռազմական բախման պայմանները, եթե Վաշինգտոնը փորձի ուժով վերահսկողություն հաստատել Գրենլանդիայի նկատմամբ։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին։
Պարբերականի տվյալներով՝ եվրոպացի պաշտոնյաները մասնավոր քննարկումներում դիտարկել են այն սցենարը, երբ ՆԱՏՕ-ի մեկ անդամը կարող է ռազմական գործողություններ սկսել մյուս անդամի դեմ, ինչը կարող է խոր ճգնաժամ առաջացնել դաշինքում։
Հաղորդվում է, որ եվրոպացի առաջնորդներին հատկապես մտահոգել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, որոնցում նա չէր բացառել Գրենլանդիան ռազմական ուժով ԱՄՆ-ին միացնելու հնարավորությունը։
Bloomberg-ի գնահատմամբ՝ այդ հայտարարությունները եվրոպացի դաշնակիցների շրջանում լուրջ անվստահություն են առաջացրել Վաշինգտոնի նկատմամբ։
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովում Թրամփը կրկին հայտարարել էր, որ Գրենլանդիան պետք է անցնի ԱՄՆ-ի վերահսկողության տակ՝ պնդելով, որ Դանիան բավարար աջակցություն չի ցուցաբերում կղզուն։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար