Al Monitor. Իրաքը պլանավորում է Սիրիայի միջոցով նավթի արտահանման համաձայնագիր ստորագրել
Աշխարհ
Իրաքի իշխանությունները նախատեսում են այս շաբաթ համաձայնագիր ստորագրել նավթատարի շահագործման վերսկսման վերաբերյալ, որը թույլ կտա նավթը Քիրքուք նահանգից հասցնել Սիրիայի Բանիաս նավահանգստային քաղաք՝ արտահանման համար, հաղորդում է ամերիկյան Al Monitor լրատվական կայքը՝ հղում անելով աղբյուրներին։
Նախատեսվում է, որ համաձայնագիրը կստորագրվի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Ամերիկյան Chevron և Capital TI ընկերությունների կոնսորցիումը, ինչպես նաև Կատարի UCC-ն, կանցկացնեն խողովակաշարի վերականգնման տեխնիկական և իրագործելիության ուսումնասիրություն։ Ավելին, ըստ լրատվական կայքի աղբյուրների, Իրաքի իշխանությունները նախատեսում են այս շաբաթ ստորագրել մի շարք այլ էներգետիկ համաձայնագրեր։
Իրաքի պետական նավթային մարքեթինգի ընկերության (SOMO) գործադիր տնօրեն Ալի Նիզարը մարտ ամսին արդեն հետաքրքրություն է հայտնել Սիրիայի Բանիաս քաղաքը որպես Հորմուզի նեղուց տանող այլընտրանքային ճանապարհ օգտագործելու հարցում։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար