Իտալիան հրաժարվել է մասնակցել Ուկրաինայի հարցով «կամավորների կոալիցիայի» զորավարժություններին
Աշխարհ
Իտալիան չի մասնակցի Ուկրաինային աջակցող «կամավորների կոալիցիայի» ռազմական զորավարժություններին։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի մամուլի ծառայությանը։
Հաղորդագրության համաձայն՝ Մելոնին վերահաստատել է, որ Իտալիան զորքեր չի ուղարկի Ուկրաինա, սակայն պատրաստ է աջակցել հնարավոր հրադադարի պահպանմանը՝ Ուկրաինայից դուրս իրականացվող մոնիթորինգային և ուսումնական նախաձեռնությունների միջոցով։
Իտալիայի վարչապետը նաև կրկնել է ՆԱՏՕ-ի հիմնադիր պայմանագրի 5-րդ հոդվածի հիման վրա կոլեկտիվ անվտանգության նոր մեխանիզմ ստեղծելու առաջարկը՝ այն համարելով Ուկրաինայի անվտանգության երաշխիքների կարևոր քաղաքական բաղադրիչ։
«Կամավորների կոալիցիայի» առաջին ռազմական զորավարժությունները նախատեսվում է անցկացնել սեպտեմբերին Լեհաստանում՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերի մասնակցությամբ։
Ավելի վաղ նման կոալիցիային մասնակցելուց հրաժարվել էր նաև Բուլղարիան՝ հայտարարելով, որ ուկրաինական հակամարտության լուծումը պետք է փնտրել դիվանագիտական, այլ ոչ թե ռազմական ճանապարհով։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար