Հարավային Կորեան ցանկանում է նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը
Աշխարհ
Հարավային Կորեայի իշխանությունները ձգտում են քրեական պատասխանատվության տարիքը նվազեցնել մինչև 13 տարեկան՝ երկրում անչափահասների կողմից հանցագործությունների աճի ֆոնին։
Գործակալության տվյալներով՝ գործող օրենքների համաձայն՝ քրեական պատասխանատվությունը սկսվում է 14 տարեկանից, իսկ 14-19 տարեկան հանցագործությունների մեջ մեղադրվողները կարող են դատապարտվել առավելագույնը 15 տարվա ազատազրկման։ Մինչդեռ, 14 տարեկանից փոքր անչափահաս հանցագործների համար ամենախիստ պատիժը մինչև երկու տարի ազատազրկումն է։
«Կառավարության կողմից անցկացված հանրային քննարկման արդյունքների հիման վրա եզրակացվել է, որ անչափահաս հանցագործների քրեական պատասխանատվության տարիքը պետք է իջեցվի 14-13, բայց միայն լուրջ, հատկապես ծանր և կրկնվող հանցագործությունների համար», - նշվում է գործակալության զեկույցում։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար