Զախարովան հեգնել է Կայա Կալլասի հայտարարությունը ռուսական ձկան մասին
Ռուսաստան
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հայտարարությանը ռուսական ձկան շուրջ։
«Քանի դեռ Կալլասը զբաղված էր ձկան աշխարհաքաղաքական նշանակությունը պարզելով, այն փչացավ։ Եվ ոչ միայն ձուկը», — «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի փոխանցմամբ՝ ասել է Զախարովան։
Հուլիսի 13-ին Կալլասը հայտարարել էր, որ Եվրամիությունը 21-րդ պատժամիջոցների փաթեթից հանել է ռուսական ձկան ներմուծման արգելքը՝ դրա աշխարհաքաղաքական նշանակության պատճառով։
«Երբ ստանձնեցի այս պաշտոնը, չէի պատկերացնում, որ ձուկը կարող է նման աշխարհաքաղաքական նշանակություն ունենալ։ Պարզվում է՝ ձուկը բարդացնում է բազմաթիվ կարևոր աշխարհաքաղաքական գործընթացներ», — նշել էր եվրոպացի պաշտոնյան։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրամիության անդամ երկրները չեն կարողացել համաձայնության հասնել Ռուսաստանի դեմ 21-րդ պատժամիջոցների փաթեթի շուրջ։


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար